English Bible Club
301 թվականին հայերն են առաջինը պետականորեն ընդունել քրիստոնեությունը։ Դա անառարկելի փաստ է։ Բայց փաստ է նաև այն, որ շատ հայերի կյանքում քրիստոնեությունը տեղ չունի կամ մակերեսային պատկերացումների մակարդակով է։
English Bible Club ակումբի գործունեությունը
Ակումբի հանդիպումների հիմնական օրակարգը Աստվածաշունչը անգլերենով ուսումնասիրելն է։ Դրան նպաստում են նաև անգլերեն երգերի կատարումը և վերլուծությունը։ Աստվածաշնչյան և այլ խաղերը նույնպես իրենց դերն ունեն ակումբի նպատակների իրականացման գործում։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Այս ամենը՝ անցանց և առցանց։
Տեսնել ավելինԱստվածաշնչերի օգտագործումը
Մենք օգտվում ենք անգլերեն NIV (New international version) թարգմանությունից։ Այն թարգմանելու և հասկանալու համար օգտագործում ենք 2018 թվականին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից թարգմանված և հրատարակված Նոր Արարատ թարգմանություն անվանված (ՆԱԹ) Աստվածաշնչից։ Օգտվում ենք անգլերենի NIV թարգմանության մի քանի տարբերակով ձայնագրություններից։
NIV անգլերենՆԱԹ հայերեն