365 բառ և դու խոսում ես
Ո՞րն է բառերի այն նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է օտար լեզվով պարզ հաղորդակցության համար։ Եթե փորձեք համացանցում փնտրել, օրինակ, անգլերենի ամենահաճախ գործածվող 400 բառերի քանակը, ապա տարբերակներից մեկը, որն առաջարկվում է, դա 4 ցուցակներն են, որոնք ներկայացնում են
1) ամենահաճախ գործածվող անգլերեն բառերը,
2) ամենահաճախ գործածվող անգլերեն բայերը,
3) ամենահաճախ գործածվող անգլերեն գոյականները և
4) ամենահաճախ գործածվող անգլերեն ածականները։
Եթե հանենք կրկնվող բառերը ներկայացվող 4 ցուցակներից, ապա ամենագործածական բառերի քանակը, որոնք անհրաժեշտ է իմանալ խոսելու համար կլինի 365 (տարվա օրերի քանակը)։ Ստացվում է, որ տվյալ օտար լեզվով պարզ հաղորդակցության համար պետք է օրական մեկ բառ սովորել և տարվա վերջում կունենաս նվազագույն. բառերի քանակը հաղորդակցվելու համար։
Այդ բառերը կարող եք ակտիվ գործածել անգլերենի մեր 16-օրյա արագացված դասընթացին մասնակցելուց հետո, բնականաբար տիրապետելով նաև երեք հմտություններին. հասկանալուն, խոսելուն և կարդալուն։ Մի հանգամանք էլ. բառապաշար ունենալը չի կարող գրավական լինել այն բանի, որ դու կխոսես։ Մենք ապահովում ենք ոչ միայն բառերի իմացությունը, այլև հաղորդակցության երեք հմտությունները նույնպես։ Ի դեպ ամենևին էլ պարտադիր չի, որ դու սահմանափակվես նվազագույն 365 բառերն իմանալով։ Դու շատ ավելին կարող ես իմանալ դասընթացն ավարտելուց հետո։ Ստորև ներկայացնումեմ 4 ցուցակները։