Առասպել 1. Ընդունակություն
Օտար լեզու սովորելու հետ կապված կան շատառասպելներ, որոնց առկայությունը դժվարացնում է լեզվի յուրացումը։ Նույն հաջողությամբ «առասպել» բառի փոխարեն կարող ենք օգտագործել հեքիաթ, լեգենդ, միֆ և նմանատիպ այլ բառեր, բայց էությունը մնում է նույնը։ Այդ առասպելներին հավատացող մարդկանց մտածելակերպը թույլ չի տալիս հեշտությամբ հասնել լեզվի տիրապետմանը։ Շատերը նույնիսկ չեն էլ փորձում սկսել ուսուցումը տարածված կարծրատիպերին հավատալու պատճառով։
Այս հոդվածի միջոցով կներկայացնեմ առաջին առասպելը, իսկ ընթացքում ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ նաև մյուսներին։
Այսպիսով.
Առասպել 1. Լեզու սովորելու համար պետք է ընդունակություն ունենալ։
Ճշմարտություն 1. Լեզու սովորելու համար ընդունակություն պետք չէ։
Ցանկացած մարդ կարողանում է խոսել գոնե մեկ լեզվով՝ մայրենի լեզվով՝ անկախ ընդունակություններից։ Հասկանալի է, որ մեկը ավելի լավ է խոսում, քան մյուսը, սակայն ԲՈԼՈՐ մարդիկ են կարողանում խոսել։
Մի պատմություն կա դաունի համախտանիշով տառապող երեխայի մասին։ Հիվանդության պատճառով նա զարգացման խնդիրներ ուներ։ Նա ծնողներին կորցնելուց հետո ապրում է իր տարբեր բարեկամների տներում, սակայն տարբեր երկրներում։ Նա քսան տարեկանի մոտ արդեն վարժ խոսում էր 4-5 լեզվով։ Եթե նա կարող էր տիրապետել 4-5 լեզվի, իսկ ինչո՞ւ մենք չենք կարող տիրապետել գոնե երկրորդ լեզվին։
Առաջարկում եմ դիտել տեսանյութը։