Առասպել 2. Կամքի ուժ և աշխատասիրություն
Այս բլոգում տեղադրված «Առասպել 1. Ընդունակություն» հոդվածի մեջ արդեն անդրադարձել եմ լեզուներ սովորելու հետ կապված առասպելներից առաջինին։ Իսկ հիմա խոսենք 2-րդի մասին։ Մարդկանց մեծամասնությունը գտնում է, որ լեզու սովորելու համար հույժ անհրաժեշտ է կամքի ուժ ունենալ և աշխատասեր լինել։ Սակայն կարող եմ ասել, որ այս պնդումը հեքիաթ է և իրականությանը չի համապատասխանում։
Այսպիսով.
Առասպել 2. Կամքի ուժ և աշխատասիրություն է պետք լեզու սովորելու համար։
Ճշմարտություն 2. Կամքի ուժ կամ աշխատասիրություն պետք չի լեզու սովորելու համար։
Նախ՝ երեխաները կամքի ուժ և աշխատասիրություն չեն դրսևորում լեզու սովորելու համար, բայց հաստատ սովորում են։ Ես գիտեմ գիտական աստիճաններ ունեցող համալսարանի ռեկտորի, ով հայերենից բացի ուրիշ լեզու չգիտեր։ Դրան ի հակառակ, ունեմ ընկեր, որ ապրում է Վրաստանում և գիտի մի քանի լեզու. վրացերեն, եզդիերեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն… Նա ամեն օր նշված լեզուների ուսումնասիրությամբ հատուկ չի զբաղվում, այլ գործարարությամբ է զբաղված։ Շփման արդյունքում է նա սովորել այդ լեզուները։
Լեզուն սովորելու համար պարզապես պետք է գտնվել համապատասխան միջավայրում և հաշվի առնել որոշակի գործոններ։ Դա մենք ապահովում ենք պարապմունքների ժամանակ և նպաստում ենք առանց որոշակի կամքի ուժ կամ աշխատասիրություն դրսևորելու սովորել համապատասխան լեզուն։ Ի դեպ, տպավորություն չստեղծվի, որ գտնում եմ, որ կամքի ուժ ունենալը կամ էլ աշխատասիրությունը կարևոր չեն։ Դրանք շատ և շատ կարևոր են, բայց լեզուն կարելի է սովորել առանց դրանց էլ։ Սա նրանց համար, ովքեր գտնում են, որ կամքի ուժ կամ աշխատասիրություն չունեն։
Դիտեք տեսանյութը։