Առասպել 3. Տարիք

Առասպել 3. Տարիք

Շարունակելով առասպելների ներկայացումը կխոսեմ տարիքից կախված լեզու սովորելու հնարավորությունների մասին։
 
Առասպել 3. Երեխան շատ ավելի լավ է սովորում օտար լեզուն, քան մեծահասակը։
Ճշմարտություն 3. Մեծահասակը շատ ավելի լավ է սովորում օտար լեզուն, քան երեխան։
 

Երեխան մի քանի երկար ու ձիգ տարիների ընթացքում է սովորում մայրենի լեզուն և երբ վեց տարեկան հասակում գնում է դպրոց, այդ պահին նրա բառապաշարը շատ փոքր է։ Նա սկսում է սովորել այբուբենը։ Նա մեկ տարի է ծախսում դրա վրա և երբ նա այն յուրացնում է լավ, թե վատ, ապա նրան մեծ հիացմունքով շնորհավորում են մեծահասակները։ Իսկ ինչպիսի՞ արձագանքի ականատես կլինենք, եթե մեծահասակին առաջարկենք սովորել անծանոթ լեզվի անծանոթ տառատեսակներով այբուբենը մեկ տարվա ընթացքում։ Նա ամենայն հավանակությամբ կմտածի, որ իրեն ծաղրում ենք։ Մեծահասակը կարճ ժամանակում դա կարող է անել։ Ինչո՞ւ։ Որովհետև մեծահասակ է։ Որովհետև ունի սովորելու փորձ, ունի ավելի մեծ բառապաշար նույնիսկ մայրենի լեզվով և այլ պատճառներով։  
Արագացված մեթոդներով տասնամյակների դասավանդման փորձը ևս հաստատում է այն ճշմարտությունը, որ մեծահասակն ավելի լավ է սովորում, քան երեխան։
Դիտեք տեսանյութը։
 
Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 11 Փետ 2022
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ