Առասպել 4. Քերականություն

Առասպել 4. Քերականություն

Քերականությո՜ւն, քերականությո՜ւն…  Այն, կարծես, պարտադիր պայման է դարձել լեզու սովորելու համար։ Բայց իրականությունն այլ բան է ապացուցում։

Այսպիսով.

 

Առասպել 4. Լեզու սովորելու համար պետք է քերականություն իմանալ։

Ճշմարտություն 4. Լեզու սովորելու համար քերականություն իմանալ պետք չէ։

 
 

Սկսենք նրանից, որ երեխաները քերականություն չեն սովորում լեզվին տիրապետելուց առաջ։ Ծիծաղաշարժ կհնչի «Երեխային քերականություն սովորեցրու, որպեսզի խոսել սովորի» արտահայտությունը։ Ի վերջո, երեխան քերականությանը անդրադառնում է բարձր դասարաններում, երբ նա արդեն տիրապետում է լեզվին։ 

 

Պարտադիր չէ իմանալ մեքենայի կառուցվածքը այն վարել կարողանալու համար։ Մենք մայրենի լեզվի քերականությանը տիրապետո՞ւմ ենք, չնայած այն հանգամանքին, որ այդ լեզվով ազատ խոսում ենք։ Սա պարզապես հռետորական հարց է, որի պատասխանը լավ գիտենք։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք քերականությունը սովորելը «կյանքի իմաստ» դարձրել։ Հարցրու քո ուսուցչին և ինքդ քեզ…

 

Մեզ մոտ քերականությանը անդրադառնում ենք միայն երրորդ փուլում, երբ ուսանողը բավականին հարուստ բառապաշար ունի և կարողանում է ազատ հաղորդակցվել։ Այս դեպքում էլ, միևնույնն է, քերականությունը սովորում ենք խոսելու միջոցով։

 

Դիտիր տեսանյութը.

 
 
Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 11 Փետ 2022
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ