Առասպել 6. Երկար ժամանակ
Առասպել 6. Երկար ժամանակ է անհրաժեշտ օտար լեզվին տիրապետելու համար։
Ճշմարտություն 6. Շատ կարճ ժամկետում կարելի է օտար լեզվի տիրապետել։
Միանգամից անդրադառնամ «տիրապետել» բառին։ Շատ հարաբերական է այս բառի գործածությունը։ Տիրապետո՞ւմ է արդյոք տվյալ լեզվի կրողը իր մայրենի լեզվին։ Հիմնականում, ոչ։ Գուցե մայրենի լեզվի մասնագետներն են առավել չափով տիրապետում լեզվին, բայց, միևնույնն է, նրանք էլ լեզվի բոլոր նրբություններին, բարբառներին, բառապաշարին, քերականությանը և մյուս ոլորտներին չեն տիրապետում կատարելապես։ Բացի այդ ցանկացած լեզվական համակարգ անընդհատ փոխվում է և զարգանում՝ ինչը ենթադրում է ամբողջ կյանքի ընթացքում մշտական ուսուցման անհրաժեշտություն։ Ուստի ճիշտ է խոսել տարբեր մակարդակների մասին։
Այսպիսով. ինչքա՞ն ժամանակ է պետք լեզու սովորելու համար։ «Սովորել» ասելով ի՞նչ ի նկատի ունենք։ Իսկ հնարավո՞ր է ավելի որոշակի… Դե, օրինակ, ինչքա՞ն ժամանակում կարելի է դառնալ համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ։ Այս հարցի պատասխանը որոշակի է. 6 ամիս։ Չնայած շատերը կասեին. «Դրա համար անհրաժեշտ է հինգ տարի ուսումնառություն բուհում, մի քանի տարի պրակտիկա և այլն»։ Բայց չմոռանանք, որ համալսարաններում ընդհանուր զարգացմանը նպաստող տարբեր առարկաներ են անցնում, որոնք ոչ մի կապ չունեն լեզվի ուսումնասիրության հետ։
Օտար լեզու սովորելու գործընթացը ամենից լավ ներկայացնում է «Ինչպես աշխատել շաբաթական 4 ժամ» գրքի հեղինակ Թիմոտի Ֆերիսը. «Ցանկացած լեզվի 80%-ին տիրապետելու համար անհրաժեշտ է 6 ամիս, իսկ 100%-ին տիրապետելու համար 10 տարի»։ Դա, իրոք, այդպես է։ Սակայն ավանդական մեթոդներով դասավանդող մասնագետների մեծ մասը գտնում է, որ մի մակարդակից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է 6 ամիս և ավելի ժամանակ։ Այս պարագայում ստացվում է, որ 7 մակարդակներն անցնելու համար անհրաժեշտ է 3-6 տարի։
Վերհիշենք, թե որոնք են 7 մակարդակները (անգլերեն անվանումներով, թվային համարժեքով և թարգմանաբար).
1) A0 - beginner = սկսնակ
2) A1 - elementary = տարրական
3) A2 - pre-intermediate = միջինից ցածր
4) B1 - intermediate = միջին
5) B2 - upper-intermediate = միջինից բարձր
6) C1 - advanced = առաջադեմ
7) C2 - proficient = հմուտ
Մեր առաջարկած դասընթացների դեպքում դու կհասնես A2 կամ B1 մակարդակի առաջին փուլից հետո, B2 մակարդակին՝ 2-րդ փուլից հետո, C1 մակարդակին՝ 3-րդ փուլից հետո, և վերջապես՝ C2 մակարդակին՝ 4-րդ փուլից հետո։ Գոյություն ունեն նաև 5-րդ (բիզնես հոգեբանություն) և 6-րդ (համաժամանակյա թարգմանիչ) մասնագիտական փուլերը։ Այնպես որ երկար ժամանակ չի պահանջվում լեզվին C2 մակարդակի տիրապետելու համար։ Ընդամենը 4 ամիս, 3-6 տարվա փոխարեն։
Մի հավատացեք լայն տարածված առասպելներին, որոնցից է. «Երկար ժամանակ է անհրաժեշտ օտար լեզվին տիրապետելու համար» առասպելը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. «Շատ կարճ ժամկետներում կարելի է օտար լեզվի տիրապետել»։ Փորձեք, «փորձը փորձանք չի»։ Միևնույնն է, մասնակցելով մեր դասընթացներին դու հաստատ ոչինչ չես կորցնում, այլ միայն շահում ես։