Դասընթացների մակարդակները

Դասընթացների մակարդակները

«Յոթ» համակարգի միջոցով լեզուների արագացված դասընթացների առաջին փուլն ավարտողները 16 հանդիպումից հետո կհասնեն A2 (միջինից ցածր, Pre Intermediate) կամ B1 (միջին, Intermediate) մակարդակի։ Զրոյական մակարդակից սկսողները կհասնեն A2 մակարդակի, իսկ նախնական որոշ գիտելիքներ ունեցողները՝ B1 մակարդակի։ 

Այլ դասընթացների միջոցով (ոչ՝ մեզ մոտ) այս նույն մակարդակներին հասնելու համար շաբաթը երկու անգամ 1,5 ժամով պարապելու դեպքում պահանջվում է 1,5-2 տարի։ Դա էլ այն դեպքում, երբ ըստ թեստի B1 մակարդակ «ունեցողները» շատ հաճախ չեն տիրապետում խոսելու հմտությանը։ Քերականություն իմանալը կամ հարուստ բառապաշար ունենալը դեռևս լավ խոսելու գրավական չեն։

  Մեր կողմից առաջարկվող դասընթացները ապահովում են հետևյալ հմտությունների տիրապետումը։

Հասկանալ։ Դասընթացն ավարտողը, օրինակ, անգլերենի պարագայում, կարող է հասկանալ ամերիկացուն, բրիտանացուն, բարդ անգլերենով խոսող հնդիկին կամ անգլերենն աղավաղելով խոսող եվրոպացուն։ Այսինքն՝ բարբառը արգելք չի հանդիսանա դիմացինին հասկանալու համար։ 

Խոսել։ Դասընթացի վերջում դու ունակ կլինես քո միտքը անկաշկանդ և ազատ արտահայտելու։ Բնական է, որ չես տիրապետի մայրենիի պես, բայց ինչ անհրաժեշտ լինի, կարող ես տեղ հասցնել։ Մի խոսքով, առանց թարգմանչի կարող ես կողմնորոշվել անգլախոս միջավայրում։

Կարդալ։ Կտիրապետես կարդալու հմտությանը բավականին լայն շրջանակներում. ցուցանակների, հայտարարագրերի, հայտարարությունների և նմանատիպ այլ ոչ շատ բարդ տեքստերի ընթերցումը քեզ համար դժվարություն չի ներկայացնի։

Գրել։ Մեր դասընթացների ոչ մի փուլում մենք գրելուն չենք անդրադառնում։ Շատ պարզ պատճառով. գրելը մարդը ինքնուրույն է սովորում։ Ոչ ոք մյուսին չի կարող գրել սովորեցնել։ Պարզապես չկա որևէ մեթոդ դա անելու։ Մարդը արտագրելու շնորհիվ է գրել սովորում։ Ի դեպ կարդալ իմանալը լավ նախադրյալ է հանդիսանում գրել սովորելու համար։ Ուստի անկեղծ լինենք. ինչո՞ւ ժամանակ ծախսել և դրամ վճարել մի բանի համար, որը միևնույնն է, մարդը ինքնուրույն է կատարում։ 

Մեր դասընթացի մյուս փուլերը ապահովում են հետևյալ արդյունքները.

2-րդ փուլ. բառապաշարի հարստացում,

3-րդ փուլ. քերականության հղկում + բառապաշարի հարստացում,

4-րդ փուլ. գիտական և փիլիսոփայական բառապաշարի տիրապետում։

Ի դեպ, մենք երաշխավորում ենք թվարկված արդյունքները։ Ինչպե՞ս դա կարող ենք անել. դա արդեն այլ հոդվածի նյութ է։

Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 04 Փետ 2022
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ