Համակարգ 7

Համակարգ 7

Ինչի՞  վրա  է  հիմնված  լեզուների  ուսուցման  «Յոթ»  համակարգը։  Եթե  ծանոթ  չեք  Սթիվեն Քովիի  «Ամենաարդյունավետ  մարդկանց  յոթ սովորույթները»  գրքին,  ապա  ընկերական  խորհուրդ  կտայի կարդալ  այդ  գիրքը,  քանի  որ  այն ցանկացած  մարդու համար  օգտակար  է։ Իսկ իմ դոկտորական թեզը՝  դիսերտացիան  հիմնված  է  այդ  գրքի սկզբունքների  վրա։  Ուսուցման  «Յոթ»  համակարգը  հաշվի  է  առնում  այդ  7  սկզբունքներն  ու  գործոնները։ Եկեք  հակիրճ  ծանոթանանք  դրանց  անգլերենի  ուսուցման  համատեքստում։  Անդրադառնանք  դրանց։

 Գործոն  1։  Ամեն  լավ  բան  սկսվում  է  մարդու  ակտիվ  պահվածքից։  Եթե  մարդը  չի  նախաձեռնում  ինչ-որ բան,  ապա,  բնական  է,  որ  դրական  արդյունք  էլ չի  կարող  ակնկալել։  Հնարավոր է,  որ  իմ  ուղեղում  չի  տեղավորվում  այն միտքը,  որ  ես  փորձել  եմ  անգլերեն  սովորել  դպրոցում,  համալսարանում,  մասնավոր  կարգով  և  ծախսելով  15-16  տարի  այդպես  էլ  չեմ  սովորել,  իսկ  հիմա  ինձ  ասում  են,  որ  16  կամ  12  օրում  կարող  եմ  սովորե՞լ   Հեքիաթ  մի պատմեք

Բայց մի  րոպե…  Չե՞ս ցանկանում  գոնե  հարցնել,  թե  ինչպես  է  դա  հնարավոր։  Քեզնից  առաջ  հազարավորներ  են  նախաձեռնել և  արդյունքի  հասել անգլերեն  սովորելու  հարցում։  Քայլ արա՛,  նախաձեռնի՛ր,  եթե  ուզում  ես  անգլերեն  սովորել  կարճ  ժամկետում։ 

 Գործոն  2։  Որպեսզի չսխալվես  համապատասխան  դասընթացն  ընտրելիս,  ապա  նախ  պարզիր,  թե ինչ  արդյունքի  ես հասնելու դասընթացն  ավարտելուց  հետո։  Այլ  խոսքերով.  սկսիր  վերջից։  Եթե  դասընթացի  կազմակերպիչը  չի  կարողանում  ասել,  թե  ինչ  արդյունքի  կհասնես  դու  1,  2  կամ  6  ամիս  հետո,  ապա  հաստատ  ոչ  մի  արդյունքի  էլ չես  հասնելու։ Իզուր  ես  մասնակցելու 

Ունեցիր  ռազմավարական  մտածելու  սովորույթ։  Այս  հոդվածը  կարդա  միչև  վերջ  և  ծանոթացիր  դասընթացի  պայմաններին  և  կպատկերացնես,   թե   ինչ  արդյունքներ  ենք  մենք  խոստանում  և  երաշխավորում։

 Գործոն  3։   «Նախ  կարևորն արա»։ Բայց  կարևորն անելու համար,  նախ  պետք  է  պարզել,  թե  որն  է  դա։  Կիսվեմ  իմ  փորձառությամբ։

 Ես  դպրոցում  ֆրանսերենն  եմ  սովորել  որպես  օտար  լեզու։  Այնուհետև  համալսարանում  շատ  հպանցիկ  անցել  եմ  անգլերեն,  քանի  որ  սովորում էի  Երևանի  պետական  համալսարանի  Կիրառական  մաթեմատիկայի  ֆակուլտետում,  որտեղ,  բնական  է,  օտար  լեզուն  առաջնային  չէր։ Սակայն  ես  շատ  էի  ուզում  անգլերենը լավ սովորել  և  փորձեցի դա  անել կրկնուսույցի օգնությամբ,  բայց  դա  էլ չօգնեց։ 

 Ուզում  եմ  մի  օրինակ  բերել,  թե  ինչպես  ենք  հաճախ  կանգնում ոչ կարևորի  և  կարևորի  ընտրության  առջև։  Կրկնուսույցն  ինձ  սովորեցնում  էր,  որ  հոգնակի  թիվը  կազմվում  է  բառի  վերջում  s  տառն  ավելացնելով,  սակայն  կան բացառություններ։ Օրինակ,  անգլերենով  «եզ»,  «ցուլ»  բառը  ox  բառն  է,  որի  հոգնակին  oxs  կամ  oxes   տարբերակները  չեն  այլ,  որպես  բացառություն  դա  oxen  տարբերակով է։

 Այս անգլերեն բառը  վերջին  45  տարվա  ընթացքում  ինձ  կարիք  չի  եղել օգտագործել  և  չգիտեմ  երբևէ  դրա  կարիքը  կլինի,  թե  ոչ։ Իսկ  եթե  ես  չիմանայի  այս  բացառության  մասին  և  օգտագործեի  oxes  տարբերակը,  ապա  ի՞նչ կլիներ  դրանից  հետո։  Կարծում  եմ,  որ  սարսափլի  ոչինչ  էլ չէր  լինի։  Այդ  դեպքում  ինչո՞ւ ենք  սովորում  բաներ,  որ  մեզ  կյանքում  պետք  չեն։  Ուրեմն,  նախ  կարևորն  արա…  Մնացածը  ընթացքում  կստանաս,  եթե  դրա  կարիքը  լինի։

 Հետևելով  նախ  կարևորն  անելու  սովորույթին  մենք  տնտեսում  ենք  ահռելի ժամանակ  և  սովորում  ենք  առաջին  անհրաժեշտության  տեղեկատվությունը  ստանալու  հերթականությամբ։

 Գործոն  4։  Ինչպես  կյանքում,  այնպես  էլ  անգլերեն  սովորելու  պարագայում  փոխադարձ  հաղթանակի  ձգտելու  պարագայում  շահում  ենք  և՛  մենք,  և՛  դիմացինը։  Պատկերացրո՛ւ  իրավիճակ,  որ  դու  համեմատաբար  լավ  գիտես  լեզուն,  իսկ  դիմացինը՝  ոչ  և  քեզ  խնդրում  են  դիմացինին  բացատրել  այն,  ինչը  դու  գիտես։  Պարզ  է,  որ  այդ  դեպքում  դու  շատ  ավելի  լավ  ես  սովորում։  Երբ  մենք  դասավանդում  ենք,  ապա  95 %-ով  յուրացնում  ենք  նյութը։  Ձգտե՛ք  փոխադարձ  հաղթանակի,  եթե  ցանկանում  եք  օտար  լեզու  սովորել։

 Գործոն  5։  «Հասի՛ր փոխըմբռնման»։  Ի՞նչ  է  նշանակում  փոխըմբռնում։  Դա  նշանակում  է,  որ  դու հասկանում  ես  դիմացինին  և  նա  էլ քեզ  է  հասկանում։  Ինչպե՞ս  դա  անել  օտար  լեզվի  համատեքստում։  Մեր  դասընթացն  էլ  հենց  դրա  համար  է,  որ  օգնի  քեզ  դա  անել։

 Գործոն  6։  Համագործակցության  ժամանակ  սիներգիան  շատ  մեծ  արդյունքներ  է  տալիս։  Ի՞նչ  է  սիներգիան։  Դա  երկու  ուժերի  միավորումն  է,  երբ  նրանց  միավորման  դեպքում  արդյունքը  ոչ  թե  կրկնակի  անգամ  է  մեծանում,  այլ  եռակի,  քառակի  կամ  նույնիսկ  100  անգամ։ 

 Սիներգիայի մի օրինակ  բնությունից։  Մեկ  ձին առանձին  կարող  է  քաշել  մինչև  2  տոննա  բեռ,  իսկ  երկու  ձին  միասին՝  մինչև  23  տոննա։ 

 Անգլերեն սովորելու պարագայում  դա  նշանակում  է,  որ  խմբում  պարապելը  շատ  ավելի  արդյունավետ  է,  քան  անհատականը։  Դա  մեր  դասընթացների  ընթացքում  բազմիցս  ապացուցվել է։

 Պատկերացրո՛ւ  տեսարանը։  Խմբում  ներկա  ենք  7  հոգի.  դասընթացավարը և  6  ուսանող։  Մենք  պատմում  ենք  մեր  ընտանիքների  մասին։  Սկսում  է  դասընթացավարը  և  պատմում  իր  ընտանիքի  մասին  օգտագործելով  համապատասխան  բառերն  ու նախադասությունները։

 Նրա  օրինակին  հետևում  է  լեզուն  ամենալավը  իմացող  առաջին  մասնակիցը  և  այդպես  շարունակ  բոլորն  են  պատմում  իրենց  ընտանիքի  մասին։  Պարզ  է,  որ  վերջում  նույնիսկ  լեզուն  ամենավատ  իմացողը  կպատմի  իր  ընտանիքի  մասին  շատ  ավելի  ճոխ  և  սահուն,  քան  սկզբի  պատմողները,  քանի  որ  նա  6  անգամ  լսել  է  նյութը  և  մտովի  կրկնել  իր  համար։  Իսկ  անհատականի  դեպքում  այդպիսի  արդյունքի  հասնելը  անհնար  է։

 Գործոն  7։  Ինչքան  էլ  մենք  լեզուն  լավ  իմանանք,  միևնույնն  է,  այն  մոռացվում  է։  Նունիսկ՝  մայրենին։  Սակայն  եթե  դու  սովորել  ես  «Յոթ»  համակարգի  մեթոդներով,  ապա  այն  շատ  հեշտ  վերականգնվում  է։  Սակայն  7-րդ  գործոնն  այն մասին  է,  որ  եթե  կրկնում  ես  և  կատարելագործվում  մշտապես,  ապա  միշտ  համապատասխան  մարզավիճակում  ես։  Մենք  օգնում  ենք  պահպանել համապատասխան  մարզավիճակը  դասընթացն  ավարտելուց  հետո  էլ։

 Այսպիսով  «Յոթ»  համակարգի գործոնները  հաշվի առնելով  մենք  կարող  ենք  կարճ  ժամկետում,  արդյունավետ,  հեշտությամբ  սովորել առաջնային  կարևորության  նախադասություններն  ու բառերը։

Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 02 Ապր 2026
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ