
Հեպտա հարթակի մասին
«Հեպտա» հարթակը ուսումնական հարթակ է։ Ուսուցումն իրականացվում է ինչպես առցանց, այնպես էլ անցանց տարբերակով։ Տեսական գիտելիքները ամրապնդվում են նաև ակումբներին մասնակցության միջոցով։
Մենք առաջարկում ենք ուսուցման «Յոթ» բացառիկ համակարգը։ Այստեղից էլ մեր հարթակի «Հեպտա» անվանումը. այն հունարենից թարգմանվում է «յոթ»։ Յոթ կարևոր սկզբունքների և սովորույթների (հմտությունների) միջոցով դասավանդում ենք ոչ միայն լեզուներ, այլև այլ առարկաներ նույնպես։
Ներկայացված է «Լույս անմար» թերթը։

Ակադեմիա (շուտով) բաժնում առկա կլինեն թրենինգներ և հոգևոր դասեր։

Ակումբներ (շուտով) բաժնում կներկայացվեն անգլերենի, քննարկման, երիտասարդական, ընտանեկան, առողջության, խոհարարական, մարզական և այլ ակումբներ։
Այս և այլ բաժինները ընթացքում հասանելի կլինեն։

Հեղ.՝ Պավել Սարգսյան
Հրապարակվել է ՝ 03 Հունվ 2026