Ինչպե՞ս է հնարավոր 16 օրում լեզու սովորել
Հնարավոր է. պարզապես պետք է իմանալ, թե ինչպես։ Հաճախ հնչող հարցերից մեկը. «Ես անգլերենը 10 տարի դպրոցում եմ սովորել, 5 տարի համալսարանում և 1-2 տարի էլ մասնավոր եմ պարապել, բայց չեմ տիրապետում անգլերենի խոսակցականին։ Իսկ դուք ասում եք, որ 16 օրում կարո՞ղ եմ սովորել»։ Պատասխանն է. «Միանշանակ, այո'»։
Փորձենք հասկանալ։ «Յոթ» համակարգով դասավանդվող դասընթացների ժամանակ գրելուն ժամանակ չենք տրամադրում, քանի որ դա ինքնուրույն գործընթաց է։ Մեծ, թե փոքր՝ բոլորն էլ գրելը սովորում են արտագրելու (կարելի է ասել. նկարելու) միջոցով։ Որևէ մեկը կողքից չի կարող օգնել դա անել։ Սովորաբար, գրելուն պարապմունքների ընթացքում շատ ժամանակ են հատկացնում։ Բայց ինչո՞ւ ժամանակ ծախսել և դրա համար վճարել, եթե դա կարելի է ինքնուրույն անել։ Սա է ժամանակը տնտեսելու առաջին հնարավորությունը։
Դասընթացի առաջին փուլում քերականությանը ժամանակ հատկացվում է։ Սակայն դա չի արվում բոլոր մանրամասնություններով և կանոնից բոլոր բացառությունները թվարկելու միջոցով։ Հնարավոր է, և հիմնականում դա այդպես էլ կա, որ այդ բացառություններից շատերը մեր կյանքում այդպես էլ ԵՐԲԵՔ չհանդիպեն։ Ինչո՞ւ հիշողությունը ծարաբեռնել տեղեկատվությամբ, որն այս պահին հրատապ չէ։ Անհրաժեշտության դեպքում դա կարվի։ Սա էլ երկրորդ հնարավորությունը՝ ժամանակը տնտեսելու։
Ինչպե՞ս սովորել բառերը։ Դրանք հատ-հատ, մեկ-մեկ սովորելու տարբերակով բավականին շատ ժամանակ են պահանջում։ Ճիշտը նախադասությունները և արտահայտությունները սովորելու ճանապարհն է։ Այսինքն ոչ թե առանձին բառեր է անհրաժեշտ սովորել, այլ դրանք պետք է սովորենք համատեքստում՝ նախադասության մեջ։ Բավականին շատ բառեր մենք սովորում ենք ենթագիտակցորեն, հաճախ լսելու շնորհիվ։ Եթե կարող եք, հիշեք (պարզ է, որ չեք կարող),թե ինչպես ծնված օրից մինչև մոտ մեկ տարեկան դառնալը ինչպես էիք անընդհատ բառեր, նախադասություններ և խոսք լսում, բայց չէիք կարողանաում դրանք արտաբերել։ Բայց որոշ ժամանակ անց դուք կարողացաք դա անել և շարունակում եք խոսել առանց դժվարության։ Ենթագիտակցությունը հզոր գործիք է. օգտագործեք այն։ Դասընթացի ընթացքում շատ և շատ բառեր և նախադասություններ անընդհատ կրկնվելու հաշվին հիշվում են։ Սա էլ ժամանակը տնտեսելու 3-րդ հնարավորությունն է։
Բոլոր հնարավորությունները իմաստ չունի այս պահին թվարկելը, բայց հավաստիացնեմ, որ կարճ ժամանակում իրոք իրականացվում են ուսուցումները։ Նույնիսկ ավելի կարճ ժամանակում է դա հնարավոր անել, օրինակ՝ 7 օրում։ Սակայն վերջինիս համար պետք է տրամադրել ամբողջ օրը և համապատասխան պայմաններում դա իրականացնել։
Հ.Գ. Մեր գրառումներում, տեսանյութերում և մյուս ռեսուրսներում հաճախ կարելի է հանդիպել «Անգլերեն՝ 14 օրում» արտահայտությունը։ Եթե օրական երեքուկես ժամ ենք պարապում, ապա դասընթացն ավարտում ենք 14 օրում։