Ինչո՞ւ է անհրաժեշտ դասընթացին նախապես ծանոթանալը

Ինչո՞ւ է անհրաժեշտ դասընթացին նախապես ծանոթանալը

Մեր  կողմից դասավանդվող  արագացված  դասընթացներն ունեն  որոշակի  առանձնահատկություններ։  Դրանք  շատ-շատ  են տարբերվում ավանդական  մեթոդներով  դասավանդումից։ Կարիք  կա  մտածելակերպի  և  մոտեցումների  փոփոխության։  Ուստի  անհրաժեշտություն է առաջանում որոշակի լեզվի  արագացված դասընթացն  անցնելուց  առաջ մասնակցել նախնական  հանդիպմանը,  որը  մոտ  ժամուկես  է  տևում։

Այդ  հանդիպման  նպատակներն  են.

  1.  Ծանոթություն միմյանց  հետ, հընթացս  պարզելով  մասնակցի  իմացության  մակարդակը։
  2.  Ծանոթություն  դասընթացի  պայմանների  հետ,
  3.  Ծանոթություն  դասընթացի  հայեցակարգի  և  բնույթի  հետ,
  4.  Ծանոթություն  դասընթացի  գործընթացի  հետ,
  5.  Ուսուցման  պայմանգրի  կնքում,
  6.  Վճարման  հետ  կապված  հարցերի  լուծում,
  7.  Դասընթացի  նյութերի  ստացում  (Բոնուս  1)։


Հասկանալի  է,  որ  այս  բոլորը  կարելի  է անել  նաև նախապես  այլ  գործող  խմբերին  այցելելով,  բայց  դա  ճիշտ չէ  անել  այն  դասընթացի ընթացքում,  որին  արդեն  որոշել եք  մասնակցել։

Իսկ  եթե  չհավանե՞ք…  Ուրեմն չե՞ք  մասնակցելու։  Իսկ  դա  շատ  հավանական  է,  քանի  որ  դասընթացը  շատ  անսովոր  (նույնիսկ՝  տարօրինակ)  կարող  է  թվալ։  Իսկ  եթե  դուք  որոշեք  չմասնակցել  դասընթացին,  ապա  մյուս մասնակիցները  ի՞նչ  անեն,  այդ  թվում նաև  կազմակերպությունը…  Նոր  մարդ  հրավիրելն  անհնար  է,  քանի  որ  դասընթացի  ընթացքում  դրան  միանալը  հնարավոր  չէ։  Իսկ քիչ մասնակիցներով  պարապելն  էլ  հարմար  չէ  ոչ  կազմակերպության,  ոչ  ուսուցչի  և  ոչ  էլ  ուսանողի  համար։  Իսկ  թե  ինչու.  այս  հարցին  կանդրադառնանք  այլ հոդվածում։ Ի  դեպ,  ամենաշատ  վնասը  Դուք  եք  կրում,  քանի  որ  չեք  սովորում  լեզուն։

Ուստի մնում է միայն մեկ  տարբերակ.  նախապես  ծանոթանալով  դասընթացի  պայմաններին  ճշտել բոլոր հուզող  հարցերը  և  միայն  դրանից  հետո  մասնակցել։


 

Պայմաններին  ծանոթանալու  մի քանի  տարբերակներ կան.  դասընթացի  ներկայացում  (պրեզենտացիա)  կազմակերպության  գրասենյակներում  կամ  էլ  այն  կազմակերպությունների  գրասենյակներում,  որտեղ  դրանք  անցկացվելու  են։  Կա  նաև  տեսանյութերի  միջոցով  ծանոթության  հնարավորությունը,  հատկապես  առցանց  դասընթացների  մասնակիցների  համար։

Բոլոր  դեպքերում  անհրաժեշտություն  կա  հստակ  պատկերացում  ունենալով  պայմանագիր  կնքելուց  հետո  միայն մասնակցել  դասընթացին,  երկուստեք  ստանձնելով  որոշակի  պարտավորություններ։  Իրականում  ուսանողից  պահանջվում է միայն  երկու բան.  չբացակայել  և  վճարումը  նախապես  կատարել։  Մյուս հարցերի լուծման  համար  պատասխանատվություն է  կրում  կազմակերպությունը,  երաշխավորելով  համապատասխան  մակարդակի  ուսուցումը,  ապահովելով  արդյունավետությունը,  արագությունը,   մատչելիությունը  և  հաճելի  մթնոլորտը։

Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 23 Մար 2022
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ