Կինեսթետիկ ուսուցում

Կինեսթետիկ ուսուցում

Կինեսթետիկ ուսուցման ոճը լրացնում  է  տեսողականն  և  լսողականը,  որոնք  ամենատարածվածն  են  ժամանակակից  հասարակությունների  մեծ  մասում։  Այն  կապված  է  կինեսթետիկ  հիշողության  հետ։  Բոլոր  ոճերի  համալիր  կիրառությունը  տալիս  է  ամենաբարձր  արդյունքը։

Լեզուների  դասավանդման  «Յոթ»  համակարգի  միջոցով  ուսուցման  գործընթացում  կիրառվում  են  նաև  կինեսթետիկ  ուսուցման  սկզբունքներն  ու  մեթոդները։ Թվարկենք  դրանցից մի քանիսը,  հետագայում  դրանք  ավելի  մանրամասն  ներկայացնելու  ցանկությամբ։

           1.  Կրթական խաղեր

             «Յոթ»  համակարգը  ենթադրում  է  կրթական  խաղերի  ակտիվ  կիրառում  ուսուցման  գործընթացում։

          2.  Դերախաղեր

            Բոլոր թեմաների  քննարկումներն  ու  երկխոսություններն  ուղեկցվում  են  դերային  խաղերի  կիրառմամբ։  Համապատասխան  դերում  հանդես  գալը  նպաստում  է  որոշակի  նյութի  ավելի  հեշտությամբ  ընկալմանը։

          3.  Վարժություններ

             Ուսուցման  լավ  ռազմավարություն է՝  ներկայացնել առարկան  ֆիզիկական  (նաև՝ մտավոր  ու  հուզական)  վարժությունների  միջոցով,  այնպես,  որ  առավելագույնս  օգտագործվեն  կինեսթետիկ  ունակությունները։

          4.  Շարժումերի  կիրառում

             Խոսքը մարմնի շարժումների՝ ժեստերի  մասին է։  Կատարված  շարժումների  համապատասխան  ազդակները  մեր  ուղեղում  գրանցում  են  անհրաժեշտ   տեղեկատվությունը։

 

          5.   Մասնակցային  քննարկում

             Կինեսթետիկ  ուսուցման  բաղադրիչներից  է  մասնակցային  քննարկումը։  Մեր  դարի  անհատը  գերադասում  է  ակտիվ  մասնակցություն  ունենալ ամենատարբեր  քննարկումներին։  Իսկ դա  էլ օգնում  է  սովորել լեզուն։

           6.   Ուսումնասիրություն կանգնած

              Բոլորս  էլ  գիտենք,  որ  երկար  նստելը  վնասակար  է  առողջությանը։  Այնուամենայնիվ,  կինեսթետիկ  սովորողը  քիչ  շարժունակության  պարագայում  կարող  է  խնդիրներ  ունենալ  նաև  նոր  տեղեկատվությունը  հասկանալու  և  հիշելու  տեսակետից։  Ընդհակառակը,  մինչ  նա  կանգնած  է,  նրա  մարմինը  ավելի  ակտիվ  է  և  կապված  է  ուսուցման  գործընթացի  հետ։

           7.   Թեստային  դասավորում

             Հայտնի  է,  որ  որևէ  ուսումնասիրություն  կատարելուց  հետո  նույնիսկ  շատ  հեշտ  թեստի  լուծումը  բավականին  բարձրացնում է նյութը  ավելի լավ  հիշելու  հավանականությունը։  Բացի  այդ,  դասավորման  գործընթացն  արդեն  կինեսթետիկ  գործողություն  է։

 

          8.  Միջավայրի  փոխում

             Խոսքը  հանկարծաստեղծման,  հորինելու  և  երևակայելու  անհրաժեշտության  մասին  է։  Այն  համեմվում  է  հումորով,  կատակներով  և  ապահովում  է  հաճելի  մթնոլորտ։

          9.  Անելիքի  իմաստավորում

             Հեշտությամբ  է  յուրացվում  տեղեկատվությունը,  երբ  այն  հնարավոր  է  «շոշափել և  փորձել»։ Յուրաքանչյուր  գործողության  իմաստը  հասկանալը նպաստում է  գիտակցական  մտապահմանը։

        10.   Զգացմունքային  երանգավորում

             Մարդու զարգացման  մակարդակը  պարզելու համար  սովորաբար  նրան  խնդրում  են  լրացնել մտավոր  մակարդակը  պարզող  թեստը  (IQ), մոռանալով,  որ  մարդը գուցե  ավելի  շատ հուզական էակ  է,  քան  մտածող։ Նույնիսկ  բարձր  ինտելեկտուալին  չէր  խանգարի մտածել  իր հուզական  բանականությունը  (EQ)  զարգացնելու  մասին։  Զգացմունքային երանգավորումը շատ  է  կարևորվում  լեզվի  ուսուցման  գործընթացում։

Հ.Գ.

        Լեզվի  տիրապետման չորս հմտություններից  գրելու  հմտությունը  ինքնին  կինեսթետիկ  գործողություն  է։  «Յոթ»  համակարգի  ուսուցման  ընթացքում  դրան  չենք  անդրադառնում  լսարանում,  քանի  որ  այն ինքնուրույն  գործընթաց  է։  Պարզապես հորդորում  ենք  դրանով  ինքնուրույն  զբաղվել։  Գրելու  հմտության  մասին կխոսենք  մեկ  այլ  հոդվածում։

Պավել Սարգսյան

Հեղ.՝ Պավել Սարգսյան

Հրապարակվել է ՝ 10 Ապր 2022
Ամենաարդյունավետ, ամենաարագ, ամենաէժան և ամենալավ պայմաններով անգլերենի և այլ լեզուների դասընթացներ